«Երկրի խնդիրները թողած, ժիլետի՞ց եք խոսում». Էրիկ Կարապետյան
![]() 271 Կիրակի, 11 օգոստոսի, 2024 թ., 22:42 Իջևանում կայացած «Ֆեստիվառին», որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, Վրաստանից ժամանած արտիստներ Դաթո Խուջաձեի ու Նուցա Թոփուրիայի հետ ելույթ է ունեցել երգիչ Էրիկ Կարապետյանը: Սոցցանցերում քննարկվել էր արտիստի վերնազգեստը, ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե նա զրահաբաճկոնով էր: «Առավոտ»-ը փորձել է երգչից ճշտել՝ իսկապե՞ս զրահաբաճկոնով է ելույթ ունեցել: Երգիչը նեղսրտեց. «Բրոնիժիլետը ժիլետից չե՞ն տարբերում, ընդամենը շոր է, բեմական հագուստ, կարող եմ ասել, թե որտեղից եմ պատվիրել…Հիմա եթե գլխարկ դրած լինեի, պիտի ասեին կասկայո՞վ է… Երկրի խնդիրները թողած, ժիլետի՞ց եք խոսում… Օրինակ, երեկ 20 հազար մարդ է եղել համերգին, ուրախ գնացել են, դրա մասին գրեք… Ժամ ու կես երգել ենք, քրտինքը ջուր դառած հոսում էր, ժիլետն էլ էր թրջվել, դեռ չի չորացել, ես բեմից իջել եմ, ու դուք բրոնիժիլետից եք խոսում»: Էրիկն ասել է նաև, որ իր վաստակած գումարներից բաժին է հանում բարեգործությանը, սակայն երբեք դրա մասին չի խոսում, դրա մասին չի գրվում մամուլում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
