«Ջահը քիչ էր մնում պոկվեր․ 3 երեխաներիս արթնացրեցի ու վազեցինք դուրս»․ բնակիչներ
![]() 434 Երկուշաբթի, 12 օգոստոսի, 2024 թ., 12:12 Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 12-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում երկրաշարժ է գրացվել Հայաստանում․Գեղարքունիքի մարզում այն զգացվել էր 5 բալ ուժգնությամբ։ «Օրագիր նյուզ»-ի հետ զրույցում Մարտունու տարածաշրջանի մի շարք գյուղերի բնակիչներ նշել են, որ երկրաշարժը բավականին ուժգին է եղել։ «Շենքի 2-րդ հարկում էի, այնքան ուժեղ էր, որ ինձ թվաց՝ շենքը հիմա փլվելու է․ անկողնուս մեջ այս ու այն կողմ էի գնում. արագ վեր կացա, ինչից հետո մոտս գլխապտույտ սկսվեց, վազեցի դուրս, սպասեցի որոշ ժամանակ ու հետո ներս մտա»,- ասել է Լիճք գյուղից Հակոբ Հակոբյանը: «Արթնացա գլխապտույտից, ինձ թվաց՝ ուղղակի վատ եմ զգում և, քանի որ տանը մենակ էի, վախեցա, բայց նայեցի կողքերս, նկատեցի, որ կողքիս կահույքը գնում-գալիս է, հասկացա, որ երկրաշարժ է, արագ դուրս եկա տանից․ շատ ուժեղ էր»,- ասել է Վաղաշեն գյուղի բնակչուհի Համեստ Գևորգյանը: «Ես արթնացա դղրդոցից, մտածեցի՝ ինչ-որ բան ընկավ, հետո նայեցի շուրջս, ջահը քիչ էր մնում պոկվեր, արթնացրեցի 3 երեխաներիս, գրկեցի ու վազեցինք դուրս։ Դրսում այլ հարևաններ էլ կային, իսկ մի մասն էլ խորը քուն մտած էին եղել, չէին զգացել․ իսկապես արսափելի զգացողություն էր»,- նշել է Աստղաձոր գյուղից Սուսաննա Մարկարյանը։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
