«Ադրբեջանն Իսրայելի պրոքսի պետություն է ընդդեմ Իրանի և Իրանի դաշնակիցների». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարածվեց տեղեկատվություն, թե Իսրայելն Ադրբեջանում իր զինվորական անձնակազմը դուրս բերելու որոշում է կայացրել։ Եվ հանկարծ բոլորը հիշեցին, որ Ադրբեջանը Իսրայելի ռազմական հենակետն է Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով։
Սակայն ինձ համար միակ տարօրինակն այն է, որ շատերը սա որպես ապացույց են սկսել օգտագործել, այնինչ անկախ այն հանգամանքից, թե այս տեղեկատվությունն ինչքանով է հենց սկզբնաղբյուրից դուրս եկել, օբյեկտիվ իրականության մեջ Ադրբեջանը Իսրայելի պրոքսի պետություն է ընդդեմ Իրանի և Իրանի դաշնակիցների։ Արցախի օկուպացիան եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակական օկուպացիոն քաղաքականությունը նպատակ ունի ապահովագրելու Ադրբեջանին հայկական հնարավոր դիմադրությունից՝ այլ կերպ ասած՝ չեզոքացնել հայկական գործոնը, որպեսզի Իսրայելի ռեգիոնալ պրոքսին (Ադրբեջանը) լինի ֆունկցիոնալ և ցանկացած պահի ի վիճակի լինի Իսրայելի համար ապահովել հուսալի պլացդարմ։
Ինչքան Իսրայելի համար գործընթացները անդառնալի լինեն, այնքան հավանականությունը մեծ է, որ ադրբեջանական պրոքսին կդրվի գործունեության մեջ։
Իհարկե, տեղին է նշել, որ Հարավային Կովկասում ստեղծված այս անբարենպաստ և վտանգավոր կոնֆիգուրացիան արդյունքն է նաև 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սկսված ահաբեկչական պատերազմի ընթացքում Իրանի կողմից դրսևորված պասիվ վարքագծի։ Անկախ նրանից, թե ինչպիսի դիրքորոշում կունենային Հայաստանի իշխանությունները, Իրանը կարող էր տարածաշրջանում հայտնված ահաբեկչական խմբավորումների առկայությունը օգտագործել և միջամտել արյունահեղության դադարեցմանը ավելի վաղ փուլերում։
Բայց եղածը եղած է, հիմա մնում է հաղթահարել ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը և չեզոքացնել ադրբեջանական պրոքսին»:

Գագիկ Խաչատրյանի որդիները կալանավորվել են
2119:18
«Ժողովուրդն ինձ է ուղիղ հրահանգ տալիս, ես էլ՝ պետական մարմիններին». Նիկոլ Փաշինյան
3718:54
«Ես այնքանով եմ «բռնապետ», որ դուք այստեղ կանգնած տափակ հարցեր եք տալիս». Նիկոլ Փաշինյան
4118:42
«Ճի՞շտ է, որ Աննա Հակոբյանն է պատճառ հանդիսացել, որ Ալեն Սիմոնյանը հեռանա». հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
7818:30
«Կարո՞ղ ա Սևանա լճի վրա քվեաթերթիկներ են լողում». Նիկոլ Փաշինյան
5118:06
«Իրենց դեպքում, սովի սպառնալիք կա, բայց բանտերում յոլլա կգնան». Նիկոլ Փաշինյան
5018:00
Աշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից
5617:54
«Մալոյանը ձերբակալվում է այն օրը, երբ Բաքվից Երևան է ժամանում Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը»․ Հակոբ Բադալյան
6315:54