Ալիևն ու Փաշինյանը խորամանկ խաղ են մտածել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ճանապարհների ապաշրջափակման կետը խաղաղության պայմանագրի տեքստից հանելու համար Նիկոլ Փաշինյանը մեծ ջանքեր է գործադրել՝ իր արևմտյան մեկենասներին համոզելով, որ այդ կետը ներառելը կարող է դնել իր իշխանության տապանաքարը։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունները հայտարարեցին, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են հանել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծից և հարցի քննարկումը տեղափոխել ավելի ուշ փուլ։ Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արևմտյան գործընկերներին Փաշինյանը ներկայացրել է ներքին հարցումների արդյունքներ, համաձայն որոնց իր իշխանության վարկանիշը պատմական նվազագույնի է հասել: Նա բացատրել է, որ եթե այս մի զիջմանն էլ գնա այս փուլում, ապա դա կարող է երկրում իրավիճակի արտահերթ սրման բերել և այդ դեպքում՝ անգամ ամենափայլուն փիառն ու հեծանիվ-տոլմա շոուն չի փրկի և ՔՊ-ն չի կարող անգամ երազել իշխանության վերարտադրության մասին։
Եւ Արևմուտքն ու մեր հարևանները համաձայնել են հարցի նման լուծմանը: Պայմանավորվել են կողմերի միջև կնքել մի ձևական փաստաթուղթ, որում տեղ չի գտնի հիմնական կռվախնձորը՝ այն կթողնվի հետագա բանակցություններին: Դրանով մի կողմից՝ ցույց կտան, որ իրենք են գործընթացի «քավորը», ոչ թե Ռուսաստանը, մյուս կողմից՝ ամեն ինչ փորձելու են անել, որ Փաշինյանի իշխանությունը չերերա և 2026-ին վերարտադրվի, որպեսզի ավարտին հասցնեն ՌԴ-ին տարածքաշրջանից դուրս մղելու իրենց ծրագիրը։ Իրականում սա Հայաստանի համար վտանգավոր լուծում է, քանի որ գլխավոր հարցը մնում է չլուծված և սա պոտենցիալ սրացումների և անգամ պատերազմի հավանականությունը պահպանում է: Իսկ մեր դեպքում՝ մեծ վտանգներով է հղի, քանի որ մեր միամիտ հասարակությունը նորից խայծը կուլ կտա եւ առաջիկա ընտրություններին կաջակցի ՔՊ-ին՝ վերարտադրվել, չպատկերացնելով, որ «միջանցքի» թեման ընդամենը փոքր ինչ հետաձգվում է»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան
600:48
«Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է»․ Ալիև
3500:24
«Հայերը երկար ժամանակ օգնություն էին փնտրում, բայց Եվրոպան այդպես էլ չեկավ հայերին ազատագրելու»․ Վահան Բաբայան
4000:18
«Հնարավորություններ կան՝ թույլ չտալու, որ Տիգրանաշենը վերցնեն ՀՀ-ից»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
4400:06
«Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային»․ Արթուր Խաչատրյան
39Երեկ, 23:54
Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
43Երեկ, 23:18
«Դատավորները հայտնվել են երկընտրանքի առջև»․ Ռոբերտ Ամստերդամ
62Երեկ, 22:54
«Այս իշխանությանը հերթական փուչիկը պայթեց»․ Արմեն Եղիազարյան
64Երեկ, 22:42