«Մեր պայքարը չի դադարելու». ՀՅԴ
![]() 206 Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2024 թ., 20:54 Մենք գործ ունենք Հայաստանում հաստատված քաղաքական ռեժիմի և նրան հպատակ իրավական մի համակարգի հետ, որի համար չկան նվազագույն իրավական, քաղաքական և բարոյական սկզբունքներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։ Վերջին օրինակը Վայոց Ձորի մարզում է, երբ ապօրինաբար ձերբակալվեցին կուսակցության անդամ և համակիր հանդիսացող 12 անձ, այդ թվում՝ կուսակցության Գերագույն մարմնի, ինչպես նաև մարզային կառույցի ղեկավար մարմնի անդամներ, որոնց կեսից ավելին կալանավորվեցին՝ ընդհուպ 2 ամսով, մի մասի նկատմամբ սահմանվեց տնային կալանք կամ բարձր գրավ: Երկամսյա նախաքննության ընթացքում չհայտնաբերելով որևէ հանգամանք, որը թեկուզ փոքր-ինչ կվկայեր նշված ենթադրյալ արարքում ազատությունից զրկված անձանց մեղսակցությունը, քննչական կոմիտեն՝ գլխավոր դատախազության և Նիկոլ Փաշինյանին հպատակ դատավորների միջոցով որոշել է երկարացնել կալանքի ժամկետները, նոր՝ կեղծ և իրականության հետ աղերս չունեցող փաստարկներ բերելով: Սա այն դեպքում, երբ Քրեական օրենսգրքի վկայակոչված նորմը, որը ՀՀ քրեական օրենսգրքում ներդրվել է ՔՊ-ական իշխանության կողմից, ոչ միայն ներկայումս վիճարկվում է Սահմանադրական դատարանում, այլ նաև այս նորմի իրավակիրառ հակաիրվական բնույթի մասին արձանագրել է նաև ԵԽԽՎ-ն՝ իր 2024 թ. հունիսի 26-ի՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ բանաձևում: Անգամ ներկայումս առկա ձևկերպման պայմաններում նշված արարքի համար նախատեսված պատիժը սկսվում է 10000 դրամ տուգանքից և առավելագույն պատիժը հաշվի առնելով՝ համարվում է միջին ծանրության հանցագործություն, որի համար որպես խափանման միջոց չէր կարող կիրառվել նման երակարատև կալանք և այն էլ տեսակցության խստիվ սահմանափակմամբ: Ավելին՝ կալանքներ և տնային կալանքներ են տրվում մարդկանց, ովքեր ունեն իրենց խնամքի տակ անաշխատունակ ծնողներ կամ անչափահաս երեխաներ, իսկ տեղաշարժի և տեսակցությունների խստիվ սահմանափակման պայմաններում նրանց ընտանիքները զրկվում են գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն եկամուտներ վաստակելու հնարավորությունից: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
