«Ադրբեջանին նոր տարածքնե՞ր են հանձնելու». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սրագսյանը գրում է. «Տավուշի մարզպետարանում մշակում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկերը, Ադրբեջանին նոր տարածքնե՞ր են հանձնելու
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2024թ․ հուլիսի 23-ին որոշում է ընդունել Տավուշի մարզպետի աշխատակազմում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը մշակելուն նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։ Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, անդամներ՝ մարզպետարանի վարչությունների պետերը և իրավաբանական բաժնի պետը։ Ի՞նչ նպատակ է հետապնդում մարզպետարանում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկեր մշակելու որոշումը, գուցե Տավուշի մարզից Ադրբեջանին նոր տարածքներ են հանձնվելու։ Հիշեցնեմ, որ մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ Ադրբեջանին հանձնված տարածքների դիմաց պետական բյուջեից ինչքա՞ն գումար է նախատեսված Կիրանցի բնակիչներին փոխհատուցելու համար, ինչքա՞նն է նրանց արդեն տրվել, ի՞նչ սկզբունքով է որոշվել փոխհատուցման չափը։ Մարզպետարանից պատասխանել են․ «Պահանջվող տեղեկատվությունը ենթակա չէ տրամադրման, քանի որ այն ունի գաղտնիության դրոշմագիր»:

«Տարիներ շարունակ նույնը կատարվում է ԱՄՆ Արևմտյան թեմի դիմաց»․ Սերոբ քահանա Ազարյան
003:06
«Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը ժողովրդագրական ճգնաժամն է»․ Վահագն Չախալյան
4402:06
«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
5801:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
6600:12
«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
69Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
91Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
87Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
90Երեկ, 19:54