«Վրաստանի ադրբեջանցիները փորձում են խոչընդոտել ՀՀ-ի համար տրանսպորտային կարևոր նախագծի իրականացումը». Արտյոմ Երկանյան
![]() 299 Ուրբաթ, 16 օգոստոսի, 2024 թ., 11:24 Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով։ Նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, ունենալու է չորս գոտի, իսկ երկարությունը՝ մոտ 30 կիլոմետր, ներառյալ 11 կամուրջ և անցում։ Նախագծին որոշել են խոչընդոտել Վրաստանում ապրող ադրբեջանցիները: «Գիտենք, որ Սադախլո անցակետը Մառնեուլի շրջանում է գտնվում, որը ադրբեջանաբնակ է: Ճանապարհը կառուցելու համար պետք է օտարվեն տեղի ադրբեջանցիներին պատկանող հողատարածքները: Վրաստանը տեղի բնակչությանն առաջարկել է գնել իրենցից այն հողատարածքները, որտեղով պետք է անցնի ճանապարհը՝ շուկայականից բարձր գին վճարելով: Օտարվել է 401 միավոր գույք, բայց 285 ընտանիքներից 10-ը հրաժարվել է հատուցումից ու ընդհանրապես՝ հողատարածքները վաճառելուց: Արդյունքում Վրաստանը որոշել է բռնագանձել այդ հողատարածքները՝ վճարելով այնքան, որքան կորոշի կառավարությունը: Տեղի ակտիվիստները աղմուկ են բարձրացրել: Մինչդեռ ամեն ինչ օրինական է, քանի որ Վրաստանում կա օրենք, որը կարգավորում է նման վեճերը»,- մանրամասնել է հաղորդավար Արտյոմ Երկանյանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
