««Նուբարաշեն» ՔԿՀ-ում 4-5 ամսով մարդիկ չեն կարողանում օգտվել տեսազանգի հնարավորությունից»․ Դավիթ Գյուրջյան
![]() 239 Ուրբաթ, 16 օգոստոսի, 2024 թ., 15:36 «Քրեակատարողական ոլորտում լուրջ խնդիրներ կան մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված։ Խնդիրները համակարգային բնույթ են կրում»,- Մեդիա կենտրոնում «Մարդու իրավունքները ճաղերի հետևում. անմարդկային պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում» թեմայով քննարկման ժամանակ ասել է իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյան։ «Խնդիր կա բուժծառայության մասով, օրինակ, ահազանգ կա, որ ինչ-որ գանգատներ ներկայացնելիս՝ առանց պատշաճ ստուգման նշանակումներ են կատարվում, որոնք կա՛մ արդյունավետ չեն լինում, կա՛մ վնասակար են լինում... «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 4-5 ամիս ժամանակով մարդիկ չեն կարողանում օգտվել տեսազանգի հնարավորությունից։ Համակարգիչն ամիսներով ինչ-որ կապի խափանման կամ այլ խնդիր է ունենում: Բացի տեսազանգից, առկա է նաև զանգի հնարավորություն. օրենքով գաղտնիության պահանջ է դրված, որ խոսակցությունը չպետք է լսվի, սակայն զանգի խուցն այնպիսի կահավորանք ունի, որ բոլորին, նաև՝ անձնակազմին, լսելի է խոսակցությունը․ գաղտնիության պահանջը չի պահպանվում։ Սա այն ֆինանսը չէ, որ պետությունը չունենա։ Դատական բարեփոխումների մասերով ծրագրերից մեկում կարելի է ներառել նաև բանտային պայմանների նվազագույն բարելավումը»,- նշել է Գյուրջյանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
