Թլիկի ղեկավարին ծեծել են իր փեսայի հարազատները. մանրամասներ
![]() 289 Ուրբաթ, 16 օգոստոսի, 2024 թ., 19:24 2024 թվականի օգոստոսի 15-ին Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի Թլիկ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։ Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ օգոստոսի 15-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, հիշյալ բնակավայրի վարչական ղեկավարի աղջկա ամուսնու հարազատները, անձնական դրդապատճառներով, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնալով հիշյալ բնակավայր, մոտեցել են վարչական ղեկավարին, իջնելով ավտոմեքենայից՝ հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին և ձեռքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին։ Այնուհետև նրանցից մեկը՝ 40-ամյա տղամարդը, մեքենայից հանելով զենքը, կրակել է օդ, ապա՝ հիշյալ պաշտոնատար անձի ուղղությամբ, իսկ 33-ամյա տղամարդը քարով հարվածել է վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այդ ընթացքում հիշյալ անձանցից երկուսը ծեծի են ենթարկել նաև բնակավայրի վարչական ղեկավարի որդուն, ով միջամտել էր վիճաբանությանը՝ հետագա զարգացումները կանխելու նպատակով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել է 3 կրակված պարկուճ, վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշակական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
