Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Կադաստրի կոմիտեն չի տրամադրում տեղեկություն, թե ինչ որոշման հիման վրա է փոխվել Կիրանցի քարտեզը

Կադաստրի կոմիտեն չի տրամադրում տեղեկություն, թե ինչ որոշման հիման վրա է փոխվել Կիրանցի քարտեզը
237
Շաբաթ, 17 օգոստոսի, 2024 թ., 14:42

Կադաստրի կոմիտեն թարմացրել է Կիրանցի քարտեզը, որտեղ նշված չեն այն հողատարածքները, որոնք պատկանել են գյուղի բնակիչներին մինչև սահմանազատման գործընթացի մեկնարկը:
«Թերթ»-ը գրում է, որ հարցում էր ուղարկել Կադաստրի կոմիտե՝ պարզելու, թե ի՞նչ որոշման հիման վրա է կատարվել փոփոխությունը և երբ: Ի պատասխան հարցմանը՝ Կադաստրի կոմիտեից հայտնել են, որ տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել՝ հղում անելով «Տեղեկատվության մասին օրենքի» 8-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետին, ըստ որի տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։