Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Կոռուպցիայի դեմ հանձնաժողովն ունի բոլշևիկյան ծագում». Արմեն Հովասափյան

«Կոռուպցիայի դեմ հանձնաժողովն ունի բոլշևիկյան ծագում». Արմեն Հովասափյան
250
Կիրակի, 18 օգոստոսի, 2024 թ., 03:06

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վստահ եմ՝ քչերդ գիտեք, որ կոռուպցիայի դեմ հանձնաժողովն ունի բոլշևիկյան ծագում:
Ուրեմն, 1922 թվականի սեպտեմբերի 2-ին նոր կազմավորված Սովետներում ստեղծվեց «Կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի» հանձնաժողով․ ի դեպ՝ այն ղեկավարում էր անձամբ Ֆելիքս Ձերժինսկին։ Ավելին՝ հենց Ֆելիքս Էդմունդովիչին էր հանձնարարված պայքարել երկրում ահագնացող այդ չարիքի դեմ:
Ավելին, 1922-ին կաշառակերության համար 49 նահանգներում ընդհանուր առմամբ ձերբակալվել էր 3254 հոգի, ինչը պետական հանցագործությունների համար դատապարտվածներից կրկնակի անգամ ավելին էր:
Հավելեմ, որ կաշառակերության համար սահմանված էր առավելագույն պատիժ՝ գնդակահարություն»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան