«Կարևոր լուր Խաչատուր Քոքոբելյանի մասին». Սուրեն Մանուկյանի հոդվածը` ՔԿՀ-ից
![]() 324 Կիրակի, 18 օգոստոսի, 2024 թ., 00:30 ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել, որը ներկայացված է «Երկիր» կայքում. «Կարևոր լուր Խաչատուր Քոքոբելյանի մասին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Խաչատուր Քոքոբելյանը, չբավարարվելով իր հորն առևտրի և առևանգման առարկա դարձնելու՝ անմարդկային ու անբարոյական արարքից, և տեսնելով, որ «առևանգված» հայրը՝ Գրիշա Քոքոբելյանը, չի ցանկանում անառակ որդու կողմից կազմակերպված կեղտոտ ու զազրելի սատանայական խաղին մասնակից դառնալ, նոր ու ավելի մեծ սրիկայություն է մտածել։ Ասում են՝ նա ամբողջովին թրջված վիճակում ներկայացել է տարածքային ոստիկանության բաժին և հայտարարել է, որ իրեն մի քանի հոգով նախապես ծեծել են և խմբով միզել վրան։ Ոստիկանությունը բարեխղճորեն նրանից վերցրել է մեզաթրջված հագուստը և իրականացնում է օպերատիվ հետախուզական աշխատանքներ՝ ակցիայի մասնակիցներին հայտնաբերելու համար։ Ես մտավախություն ունեմ, որ այս ամենն արվում է՝ իմ դեմ նոր մեղադրանք առաջադրելու, ինձ այդ ակցիայի հետ արհեստականորեն կապելու և անազատության մեջ պահելու նպատակով (քանի որ նախկինում իմ դեմ ներկայացված մեղադրանքն անհիմն է, շինծու, լկտի ու արհեստական և դատավորներին դրել է շատ անհարմար վիճակի մեջ)։ Ես՝ Սուրեն Մանուկյանս, նախապես հայտարարում եմ՝ ինչպես հոր «առևանգման», այնպես էլ այս գործի հետ որևէ առնչություն չունեմ։ Հրավիրում եմ բոլոր իրավասու մարմինների ուշադրությունը։ Հարգանքներով՝ Սուրեն Մանուկյան»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
