«Տարբեր գործիչներ ահազանգում են ՏՏ ոլորտի՝ Հայաստանից արտագաղթի մասին»․ Հայկ Խանումյան
![]() 321 Կիրակի, 18 օգոստոսի, 2024 թ., 10:42 Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը գրում է․ «Այսօր տարբեր գործիչներ ահազանգում են ՏՏ ոլորտի Հայաստանից արտագաղթի մասին։ Իրականում «արտագաղթող ոլորտները» բազմազան են և հաճախ անզեն աչքի համար անտեսանելի։ Ռուս-ուկրաինական պատերազմը սկսելուն պես, երբ դեպի Հայաստան սկսվեց պատերազմող երկրներից ներգաղթը, արևմտյան երկրների մի շարք դեսպանատներ լրացուցիչ աշխատակիցներ ավելացրին, որոնք աշխատում էին որակյալ ներգաղթյալների հետ (ՏՏ ոլորտի ինժեներներ, դիզայներներ և այլն)՝ նրանց դեպի իրենց երկրներ ուղղորդելու համար։ Սա նորմալ, իր խնդիրներն իմացող երկրների վարքագիծ է՝ ավելացնել սեփական բնակչությունը տնտեսության մեջ ավելի մեծ ավելացրած արժեք ստեղծող մարդկանցով։ Խոսում եմ ժամանակին իմ ենթակայությամբ գործած արցախյան ընկերությունների ղեկավարների հետ։ Ցավով նշում են, որ առաջնահերթ հեռանում են որակյալ մասնագետները՝ մեխանիզատորները, փականագործները և այլ կարևոր մասնագիտությունների տեր անձինք։ Ինչու Արցախի հայաթափումից հետո Հայաստանում արցախցիների մասնագիտական կարողությունների վերլուծություն չարվեց, որպեսզի գոնե կարևորագույն մասնագիտությունների տեր անձանց հնարավորությունները կարողանային օգտագործել։ «Մենք շուկայական ազատ հարաբերություններով երկիր ենք, ամեն մեկը թող իր գործը գտնի, եթե չի գտել, ուրեմն ինքը շուկային պետք չէ»,- կասեն լավ կրթություն ստացած որոշ այրեր/տիկնայք։ Իսկ ում գրած դասագրքերով իրենք լավ կրթություն են ստացել այսօր էլ մեր երկրից գողանում են որակյալ կադրերին՝ անընդհատ ու չպակասող հարստություն ապահովելով իրենց երկրներին ու հասարակություններին»։ Աղբյուրը` Հայկ Խանումյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
