«Վիրուսը սկսել է «ճամփորդել» ու նոր դեպքերի քանակը կարող է կտրուկ ավելանալ»․ Հովակիմ Զաքարյան

Կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիկի ծաղիկը (Mpox) նորություն չի։ 1970-ական թվականներից պարբերաբար գրանցվել են այս վիրուսի դեպքեր, հիմնականում Աֆրիկայում, քանի որ վիրուսի բնական տերերը Աֆրիկայում տարածված փոքր կապիկների մի քանի տեսակներ են։ Վիրուսը պատկանում է կարգաբանական նույն ընտանիքին, ինչ բնական ծաղիկի վիրուսը, որն այլևս չի հանդիպում բնության մեջ։
Ինչո՞ւ է ԱՀԿ հիմա ահազանգում։ Քանի որ վերջին մեկ տարվա մեջ գրանցվել է 18000ից ավել դեպք, որից շուրջ 900 մահվան ավարտով (մոտ 5%)։ Անցյալում նմանատիպ խոշոր բռնկում դեռ չէր եղել։ Վիրուսի առաջին դեպքը նաև գրանցվեց Աֆրիկայից դուրս՝ Շվեդիայում, ինչը նշանակում է, որ վիրուսը սկսել է «ճամփորդել» ու նոր դեպքերի քանակը կարող է կտրուկ ավելանալ։ Վիրուսը տարածվում է կոնտակտային եղանակով, ունի համեմատաբար կարճ ինկուբացիոն/թաքուն շրջան։
Ի՞նչ պետք է անի ՀՀ ԱՆ։ Նախ 1) ապահովի ախտորոշման համար անհրաժեշտ ռեագենտների մեծ չափաքանակ (եթե դեռ չի արել), 2) որոշի այն թիրախային խմբերին, որոնք պետք է նմուշառվեն եթե նույնիսկ չկան սիմպտոմներ, 3) սահմանին ավելի լուրջ վերահսկողություն իրականացնի՝ հաշվի առնելով, որ տուրիստական սեզոնը դեռ չի ավարտվել ու կա մարդկանց մեծ տեղաշարժ»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
36817.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65814.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69013.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
77512.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
87510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106607.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106007.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101307.09.2026, 09:24