Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ի՞նչ է նշանակում Հայաստան». Կարեն Հեքիմյան

«Ի՞նչ է նշանակում Հայաստան». Կարեն Հեքիմյան
248
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2024 թ., 02:06

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Ի՞նչ է նշանակում Հայաստան:
Բերեմ օրինակ:
Չի աշխատում բջջային հեռախոսը՝ ինչ-որ դետալ է վնասվել: Արհեստավորն ասում է, որ կարող է փոխարինել այդ դետալը: Ընդ որում, ըստ արհեստավորի, կա «լավ» և «վատ» դետալ՝ «լավը» կաշխատի, «վատը» կարող է նաև չաշխատել: Արհեստավորը երկուսից էլ ունի, սակայն խորհուրդ է տալիս «լավը» տեղադրել: Տեղադրում է: Հեռախոսի վիճակն ավելի է վատթարանում: Արհեստավորն ասում է, որ ինքն ու իր «լավ» դետալը հեռախոսի չաշխատելու հետ կապ չունեն:
Իսկ ի՞նչ կլիներ, եթե «վատ» դետալը տեղադրվեր: Կարծում եմ՝ մեծ հաշվով, ոչինչ չէր փոխվի: Այդ դեպքում, ինչո՞ւ է արհեստավորն իր մոտ պահում, միաժամանակ՝ «վատ» և «լավ» դետալները, սակայն գովազդում է «լավը»: Չէ որ «լավը» կվաճառվի, «վատը»՝ կմնա: Ավելի լավ և ազնիվ չէ՞ միայն «լավն» ունենալ: Սակայն, խնդիրն այն է, որ իրականում չկա «լավն» ու «վատը», փոխարենը՝ կա միայն մեկ տեսակի դետալ, որն ունի «վատի» գին, իսկ հաճախորդին ներկայացվում է՝ որպես «լավ» և «լավի» գնով:
Այս իրավիճակը բոլոր ոլորտներում է՝ շինարարություն, դեղաբանություն, ավտոպահեստամասեր, նույնիսկ՝ քաղաքականություն:
Տասնյակ տարիներ մեզ ասում էին, որ «Լևոնը (Քոչարյանը, Սերժը) չլինի, բա ո՞վ լինի», ինչը, թարգմանաբար՝ նշանակում է «լա՞վը», թե՞ «վատը»: Ազգաբնակչությունը բնազդաբար «լավն» էր նախընտրում, չհասկանալով, որ չկա «լավն» ու «վատը»՝ խոսքը նույն դետալի մասին է:
Փաշինյան Նիկոլի պարագայում, ոչ միայն չկա «լավ» կամ «վատ», այլ դետալն ընդհանրապես բացակայում: Այսինքն, արհեստավորը դետալը չի փոխել՝ հին դետալն է մնացել: Հեռախոսը շարունակում է չաշխատել, արհեստավորը պնդում է, որ ինքը հեռախոսի չաշխատելու հետ կապ չունի:
Սա է նշանակում Հայաստան»։

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան