Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

««Տղա մի ասա, մի ալենդելոն ասա»․ Խորհրդային Հայաստանում Ալեն Դելոնը չափանիշ էր»․ Անիտա Հախվերդյան

««Տղա մի ասա, մի ալենդելոն ասա»․ Խորհրդային Հայաստանում Ալեն Դելոնը չափանիշ էր»․ Անիտա Հախվերդյան
238
Կիրակի, 18 օգոստոսի, 2024 թ., 16:36

Երգահան Անիտա Հախվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորհրդային Հայաստանում Ալեն Դելոնը չափանիշ էր, անշուշտ՝ գեղեցկության:
«Տղա մի ասա, մի ալենդելոն ասա», «ալենդելոնն ա էնտեղ դրած», ու գագաթնայինը «էնքան սիրունա՝ ալենդելոնը **ք ա կերել» ձևակերպումներով բնութագրվում էին բարետես արտաքինով տղամարդիկ: Եթե դուրեկան էր, վերջ՝ համեմատվում էր Ալեն Դելոնի հետ:
Մի խոսք էլ կար՝ «նենց ա երևակայում, ոնց որ Ալեն Դելոնը լինի» ու նորից դա արտաքնին էր վերաբերվում, այլ ոչ թե դերասանական տաղանդին:
Հիշում եմ, Ծաղկաձորում մեզ հետ էին հանգստանում զույգ եղբայրներ. մեկը՝ Ալեն, մյուսը ՝ Դելոն: Երկրորդին ասում էին Դելո: Երկուսն էլ՝ սև ու արծվաքիթ: Երկուսը՝ մեկում...
Ֆրանսիական կինոյի սիմվոլը հեռացավ կյանքից՝ մեզ թողնելով իրա դեմքով ու կերպարով հիանալու նոստալգիկ զգացումը»։

Աղբյուրը`   Անիտա Հախվերդյան