Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Մոսկվան անուղղակի շանս է տալիս Հայաստանին». Հայկ Այվազյան

«Մոսկվան անուղղակի շանս է տալիս Հայաստանին». Հայկ Այվազյան
302
Կիրակի, 18 օգոստոսի, 2024 թ., 23:54

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի գրառումը․ «Բաքու կատարվելիք այցի նախօրեին, Կրեմլը, հայ֊ադրբեջանական կարգավորման և տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասով հիշեցրեց ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի մասին։
Պետք է ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ 2020 թ. նոյեմբերի 9֊ի հայտարարությունը լավագույն հետպատերազմյան փաստաթուղթն էր Հայաստանի համար։ Այդ փաստաթղթով ոչ Արցախն էր ճանաչվում Ադրբեջանի մաս, ոչ էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող կետ կար։ Ավելի լավ փաստաթուղթ աշխարհում ոչ մեկ այդպես էլ չառաջարկեց։
Նոյեմբերի 9֊ի հայտարարությամբ Ռուսաստանը կարողացավ ոչ միայն կանգնեցնել իր համար ոչ ցանկալի պատերազմը, այլ նաև պարտված Հայաստանին նվիրեց Հարավային Կովկասում պրոցեսների վրա ազդելու որոշակի խաղաքարտեր։ Սյդ արժեքավոր խաղաքարտերի դիմաց, ՀՀ տարածքով և ՀՀ օրենքների ներքո, պետք է բացվեին կոմունիկացիաներ, որոնք պետք է գործեին ՌԴ վերահսկողությամբ։
Հրաժարվելով նոյեմբերի 9֊ի հայտարարության կատարումից Հայաստանը մսխեց այդ խաղաքարտերը՝ վերածվելով օբյեկտի։
Այսօր, եռակողմ պայմանավորվածությունների թեման կրկին օրակարգ բերելով, Մոսկվան անուղղակի շանս է տալիս Հայաստանին՝ կրկին դառնալ գոնե մի փոքր բաժնետեր տարածաշրջանի գործընթացներում։
Եվ եթե ունենայինք ինքնուրույն և խորագետ իշխանություն, ապա անհապաղ պետք է առիթը բաց չթողնեինք և քայլեր ձեռնարկեինք Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ պայմանավորվածությունների տիրույթ վերադառնալու համար։ Իսկ ընդդիմության պահանջը պետք է լիներ այդ գործընթացը ժամ առաջ սկսելը»։

Աղբյուրը`   Հայկ Այվազյան