«Գուցե խնդիրը ոչ թե ժողովրդի, այլ հենց իրե՞նց մեջ է». Նաիրի Հոխիկյան
![]() 235 Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2024 թ., 00:54 Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրչում է. «Հաճախ եմ լսում մեր ժողովրդի մասին պիտակումներ՝ «սա ժողովուրդ չի, իրավունք չունի ապրելու...», «էս ժողովուրդը արժանապատվություն չունի...», «սա ծախու ժողովուրդ է...» և նման վիրավորական արտահայտություններ։ Ամենամտերիմ ու հարգված մարդն անգամ, երբ այդպես է խոսում իմ ժողովրդի մասին, միանգամից կորցնում է իր արժեքը։ Ի վերջո, եթե ժողովրդի ինչ-որ հատված սխալներ է անում, դա դեռ իրավունք տալիս չի ամբողջ ժողովրդին վիրավորելու։ Ո՞վ իրավունք ունի անպատիվ անվանել մի ժողովրդի, որն իր ամենաթանկը՝ իր զավակի կյանքն է տվել հանուն հայրենիքի, հանուն պատվի։ Իսկ եթե ժողովրդին վիրավորում են ոտքի չկանգնելու կամ իրենց հետևից չգնալու համար, այդ մարդիկ պիտի գոնե մի պահ անկեղծ լինեն իրենք իրենց հետ։ Գուցե խնդիրը ոչ թե ժողովրդի, այլ հենց իրե՞նց մեջ է, գուցե իրե՞նք ժողովրդի վստահությունը շահելու պակաս ունեն։ Ժողովրդին հավասարապես վիրավորում են նիկոլականներն ու հականիկոլականները՝ մոռանալով, որ իրենք էլ այդ ժողովրդի մի մասն են, փոքրիկ, բայց մաս են։ Եվ այն բոլոր վիրավորանքները, որ հնչեցնում են ժողովրդի հասցեին, վերաբերում է նաև իրենց»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
