Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Առողջ բանականությունը պարտվում է ատելությանը»․ Արա Պողոսյան

«Առողջ բանականությունը պարտվում է ատելությանը»․ Արա Պողոսյան
236
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2024 թ., 17:36

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ատելությունը հայերիս ամենավատ խորհրդատուն է, որը անընդհատ մեզ հասցնում է կործանման եզրին։
Մենք ատելությամբ ենք լցվում բոլորի հանդեպ՝ անհատ, երկիր, կազմակերպություն, և մեր գործունեությունների ելակետը դառնում է -հական, այնինչ անհարթ եզրերն ու հակասությունները պետք էր աշխատել հարթել, իսկ ատելությունը մթագնում է բանականությունը և թույլ չի տալիս տեսնել ամբողջ պատկերը։
Լավագույն օրինակը Ադրբեջանինն է։ 1993 թվականից ադրբեջանցիները սկսեցին ռուսներին մեղադրել հայերին աջակցելու մեջ, իսկ 1994-ից հետո մեղադրում էին, որ Ռուսաստանն է օգնել հայերին։
Բայց ժամանակի ընթացքում կարողացան հաղթահարել պրիմիտիվ ատելությունը և սկսել գործակցության լայն աշխատանքներ։
Արդյունքը այսօր ակնհայտ է։
Իսկ Հայաստանը ընկել է ծայրահեղությունների մեջ, և այս ատելության ալիքի զարգացումը կործանելու է Հայաստանը, որովհետև առողջ բանականությունը պարտվում է ատելությանը։
Հ.Գ. Տա Աստված, որ սխալվեմ»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան