«Ադրբեջանն ուժեղացնում է Հայաստանի դեմ ռադիոհետախուզությունը»․ Ոսկան Սարգսյան
![]() 273 Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2024 թ., 17:18 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաղանիս-Այրումից վերև, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին նոր հանձնված տարածքից բարձր, բարձունքում ադրբեջանական զինուժը ռադիոաշտարակ է կանգնեցրել, որի կողքին մշտապես կանգնած է ռադիոհետախուզական սարքավորումներով հագեցած արծաթագույն «Կամազ» մակնիշի ավտոմեքենա։ Ադրբեջանն ուժեղացրել է Հայաստանի դեմ ռադիոհետախուզությունը։ Սահմանամերձ Ոսկեվանից Կոթի գնալիս, նաև միջպետական ավտոճանապարհով սահմանամերձ Բերդավանից Զորական գյուղ գնալիս, երբ վարորդները մեքենայում մագնիտոֆոն կամ հայկական ռադիոալիքներ են միացնում, եթերում միայն ադրբեջանական ռադիոալիքներ են լինում։ Ադրբեջանի հետ մոտալուտ խաղաղության, խաղաղության պայմանագրի մասին ճամարտակողները կամ իրենք են մոլորված կամ դիտմամբ Հայաստանի հանրությանը մոլորեցնում են, խաղաղության պատրաստող Ադրբեջանը սահմանում ռադիոհետախուզությունը չէր ուժեղացնի»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
