Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Եվս մեկ շատ կարևոր դատավարություն պետք է բաց ռեժիմով անցկացնել». Տիգրան Աբրահամյան

«Եվս մեկ շատ կարևոր դատավարություն պետք է բաց ռեժիմով անցկացնել». Տիգրան Աբրահամյան
266
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 03:24

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «44-օրյա պատերազմի օրերին պաշտպանության նախարարի կարգավիճակում գտնվող Դավիթ Տոնոյանն, ով մինչև վերջերս՝ շուրջ 3 տարի, կալանքի տակ էր, հորդորել է ԶԼՄ-ներին, որպեսզի նաև նրանց ճնշման ներքո, դատավարությունն իրականացնեն բաց ռեժիմով:
Ճիշտ է՝ կոնկրետ այս գործը, որով, Տոնոյանից բացի, անցնում են մի խումբ բարձրաստիճան զինվորականներ, քիչ առնչություն ունի 44-օրյա պատերազմի հետ և ստացել է «հրթիռների գործ» անվանումը, սակայն ես ևս կողմ եմ, որ այդ գործով դատավարությունը բաց լինի:
Հասկանալի է, որ գործի որոշ կոմպոնենտներ գաղտնի բնույթ ունեն, սակայն փակ ռեժիմը պետք է լինի միայն գաղտնի էլեմենտների պարագայում, այլ ոչ թե ամբողջապես:
Այս դատավարությունը ամենաշահարկվողներից է, և իշխանությունն ամեն ինչ արել է «աննախադեպի» տակ՝ որպես բացահայտում ներկայացնել, սակայն հրապարակայնությունը սահմանափակել է, որովհետև փորձելու է իր քաղաքական առաջնահերթությունների ներքո «բացահայտել»:
Ավելին, ես պնդում եմ, որ ևս մեկ շատ կարևոր դատավարություն պետք է բաց ռեժիմով անցկացնել:
Խոսքը ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործի մասին է: Վերջինս 1.5 տարուց ավելի կալանքի տակ է, իսկ այս գործով ՊԲ մեծ թվով զինծառայողներ են անցնում:
Ինքը ևս՝ Արզումանյանը, պահանջում է բաց դատավարություն, սակայն իշխանությունը հասկանալի պատճառներով մերժում է»: