«ՀՀ-ում «Արևմտյան Նեղոս»-ի վարակման 58 դեպք է հայտնաբերվել»․ Ստեփան Աթոյան

«Արևմտյան Նեղոս»-ի տենդով հաստատված դեպքերի թիվը Հայաստանում հասել է 58-ի, հոսպիտալացված են 41-ը, 4-ի վիճակը ծանր է։ Այս մասին այսօր ասուլիսին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն՝ Ստեփան Աթոյանը։
«Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահվան մեկ դեպք է գրանցվել, այլ մահվան դեպքեր չեն գրանցվել։ Մահացածը 1938թ–ին ծնված տղամարդ էր, նա ուներ մի շարք քրոնիկ հիվանդություններ»,-ասել է Աթոյանը։
Վարակված մոծակից մարդուն փոխանցվող այս վարակը Հայաստանում արձանագրվել է առաջին անգամ: Առողջ մարդկանց մոտ վարակն աննկատ է անցնում, քրոնիկ և ծանր հիվանդություն ունեցողերն են թիրախում: «Հատուկ դեղամիջոց այս հիվանդության համար չկա, իրականացվում են ընդանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված վիճակի լավացմանը։ Հիվանդությունը, ինչպես բոլոր ինֆեկցիոն հիվանդությունները, ունի սեզոնայնություն։ Քանի որ պայմանավարոված է փոխանցող մոծակով, հիմնական սեզոնը հունիս-հոկտեմբեր ժամանակահատվածն է, բայց առավել մեծ ակտիվություն դիտվում է հուլիսից օգոստոս ամիսներին»,-ասաց Աթոյանը՝ հավելելով, որ ՀՀ–ի հարևան երկրներում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել, բայց դեպքեր կան Ռուսաստանում, Իսրայելում՝ 440 դեպք, ԱՄՆ–ում՝ 230, Արևելյան Եվրոպայում՝ 69 դեպք։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
36817.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65814.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69013.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
77512.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
87510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106607.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106007.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101307.09.2026, 09:24