«Հայաստանում արձանագրվում է կարմրուկով հիվանդացության դեպքերի աճ»․ Ստեփան Աթոյան

940
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 15:30
Հայաստանում արձանագրվում է կարմրուկով հիվանդացության դեպքերի աճ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն՝ Ստեփան Աթոյանը։
«Եթե անցած ամբողջ տարվա ընթացքում կարմրուկով հիվանդացել է 554 մարդ, ապա այս տարեսկզբից մինչև օգոստոսի 20-ը կարմրուկի արդեն 547 հաստատված դեպք կա մեր երկրում»,-ասել է նա՝ նշելով, որ բարդություններից խուսափելու արդյունավետ միջոցը պատվաստվելն է։
Ավելացել է նաև կապույտ հազով պայմանավորված հիվանդացության դեպքերը:
2023 թվականին արձանագրվել է կապույտ հազի 50, 2024 թվականին՝ 98 դեպք:
Աղբյուրը` ՀՀ ԱՆ

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
36817.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65814.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69013.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
77512.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
87510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106607.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106007.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101307.09.2026, 09:24