Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հանրապետության հրապարակի ներկայիս վիճակն է». Հայկ Դեմոյան

«Հանրապետության հրապարակի ներկայիս վիճակն է». Հայկ Դեմոյան
146
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 21:48

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի քաղաքապետարան
Սա մայրաքաղաքի ամենակենտրոնական՝ Հանրապետության հրապարակի ներկայիս վիճակն է: Ես հասկանում եմ, որ ամառվա վերջին շաբաթը ցանկալի չէ ոչ մեկի անհանգստացնել, բայց այս տեսարանն անփոփոխ է արդեն երեք ամիս: Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարելի է չնկատել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակի միայն այս մասի շուրջ 100 տեղաշարժված ու ջախջախված սալիկները: Ինչպե՞ս…
Պատկերացնում եմ, թե ինչ մեծ ծանրաբեռնվածություն ու հոգս է Հանրապետության հրապարակը հերթական բեմադրումից ու ողջ սալահատակը աղբակույտի վերածելուց հետո այն մի հատ էլ վերանորոգելը:
Լավ ինչքա՞ն կարելի է չսիրել այն միջավայրը, որում դուք ապրում եք և որի պահպանության ու խնամքի համար ստանում եք հարկատուների գումարները»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան