25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «25 տարի երեխայի սպասումով․․․ Փոքրիկ Լուսեն այսօր իր ծնողների գրկում է․․․
Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավար, Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանի խոսքով՝ 25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ: Երկար սպասված փոքրիկին ծննդաբերել է անսպասելի՝ կեսարյան հատմամբ: Նորածինն ունեցել է աղեստամոքսային տրակտի կյանքի հետ անհամատեղելի ծանր բնածին զարգացման արատ: Երեխան տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, վիրահատվել է և առողջացած դուրս է գրվել: «Բնականաբար սկզբանական շրջանում նորածինը կլինի մեր հսկողության տակ, սակայն պետք է նշեմ, որ նույնիսկ վիրահատական սպին կոսմետիկ է դրված, և նա ապագայում չի էլ հիշելու, որ նման խնդիր է ունեցել»,-շեշտեց Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիայի ղեկավարը:
25 տարի երեխայի սպասումով իրենց առաջնեկին գրկած երջանիկ ծնողները նշում են, որ փոքրիկ Լուսեն լույս է բերել իրենց ընտանիք, իսկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի փորձառու բժիշկները վերադարձրել են այդ լույսը՝ փրկելով փոքրիկի կյանքը:
Նշենք, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կյանքի հետ անհամատեղելի ծանր բնածին զարգացման արատներով նորածինների վիրաբուժական միջամտության արդյունքները շարունակվում են բարելավվել: Հիմնականում երեխաները դուրս են գրվում առողջացած և վերադառնում են լիարժեք կյանք»:

Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
45723.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
68421.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
73419.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
86917.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
191716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
186316.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
82715.10.2026, 18:06
«Էլեկտրոնային սիգարետներն անվնաս չեն»․ ԱՆ
100312.10.2026, 17:24