«Խորհրդարանում նստած որոշ երևույթներ, որ այսօրվա իշխանության մունետիկներն են, ողջ կյանքում գող են եղել». Բագրատ Սրբազան
![]() 177 Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 23:24 Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը դիմեց մեծ ու փոքր քաղաքական գորիծիչներին. «Աշխարհի տարբեր պետությունների գրասենյակներում քարշ մի՛ եկեք, մեղք եք: Դուք չեք միայն մեղք, մեր պատիվն էլ մի քարշ տվեք: Մանավանդ, եթե չեք կարողանում առաջնային գրասենյակներում քարշ գալ, երրորդային, չորրորդային գրասենյակներում քարշ մի՛ եկեք: Ձեզ անգամ դռան շեմի գորգի տեղ չեն ընդունում: Եթե մտածողներ կան, որ իրենց մասին եմ, այո՛, ձե՛ր մասին է: Ես ողջ եմ, ապրում եմ դեռ և այս պայքարից որևէ կերպ ետ չեմ կանգնելու: Ես այս կամ այն հանգամանքով, պայմանավոված նաև՝ անպաստախանատվության մթնոլորտով, որ մեր երկրում մարդիկ չկարողացան քաղաքական պատասխանատվություն ստանձնել նեռին հեռացնելու համար, հանգամանքների բերումով այնպես եղավ, որ ինձ բաժին ընկավ այս պայքարի բեռը ձեզ հետ միասին ստանձնելու պատիվը: Իմ կյանքի ամենադժվար ժամանակներն են եղել, հատկապես որ ամենաստորին աստիճանի ինչ ասես ասել են: Ասել են մարդիկ, որոնք միայն զբաղվել են երկրի, կյանքի, սեփականության, ամեն ինչի գողությամբ, և մինչև հիմա էլ զբաղվում են, խորհրդարանում նստած որոշ երևույթներ, որ այսօրվա իշխանության մունետիկներն են դարձել, բայց ողջ կյանքում գող են եղել: Դրանցից սկսած մինչև ամենաստորին աստիճանի՝ փողով վաճառված հոգիները, որ հոգի էլ չունեն...: Բայց այս օրերը եղել են ամենաերջանիկ ժամերը, որովհետև ընկալել եմ, որ այս ամենն Աստծո նախախնամությունն է, որ ես կարողանամ դույզն ինչ ծառայություն մատուցել իմ հայրենիքին, պետությանը: Նժդեհի խոսքերն եմ ընտրել՝ որպես իմ կյանքի նշանաբան. «Ներիր ինձ տեր, եթե հայրենիքիս ծառայելու մեջ քո դեմ մեղանչեցի»»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
