Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մի գերագնահատեք ինչ-որ բան ինքնահռչակելու կարևորությունը»․ Դանիել Իոաննիսյան

«Մի գերագնահատեք ինչ-որ բան ինքնահռչակելու կարևորությունը»․ Դանիել Իոաննիսյան
208
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ., 14:24

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1990-ի օգոստոսին հռչակեցինք անկախություն, 1991-ի սեպտեմբերին հաստատեցինք այն հանրաքվեով։
Բայց աշխարհում մեր անկախությունը սկսեցին ճանաչել 1991-ի դեկտեմբերին՝ Ալմա-Աթիից հրչակագրի ստորագրումից հետո։
Կարծում եմ, մենք չափազանց թերագնահատում ենք Ալմա-Աթիի կարևորությունը և երբեմն գերագնահատում ենք մեր իսկ կողմից տարբեր բաներ հռչակելու կարևորությունը։
Հ.Գ. Անկախության հռչակագիրը կարևոր փաստաթուղթ էր, որը մի քանի տարի փոխարինել է Սահմանադրությանը։
Բայց մի գերագնահատեք ինչ-որ բան ինքնահռչակելու կարևորությունը»։