Միքայել Աջապահյանը մտավախություն ունի, որ Քրիստոսի արձանն ու տարածքը կվերածվեն հերթական կերուխումի վայրի
![]() 193 Ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ., 23:54 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հատիսի գագաթին շուտով վեր կխոյանա Հիսուս Քրիստոսի՝ երեսուներեք մետրանոց արձանը, որը կտեղադրվի քառասունչորս մետրանոց պատվանդանի վրա։ «Հրապարկ»-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արձանի կառուցումը սխալ կամ ճիշտ չի համարում, ինչպես նաև դրա անհրաժեշտությունը կարևոր կամ անկարևոր չի համարում։ «Սխալի կամ ճշտի հարց չէ, պարզապես արդեն ասվել է, որ արձանների տեղադրումը մեր եկեղեցական պատկերագրական ավանդույթին չի համապատասխանում, պետք է փորձենք հավատարիմ մնալ մեր պատկերագրական ավանդույթին, որը դրսևորվում է խաչքարերի տեսքով»: Դիտարկմանը, թե Ծառուկյանի նպատակն է՝ Քրիստոսի արձանի կառուցմամբ ոչ այնքան տուրիզմը զարգացնել, որքան որ հայ ժողովրդի մեջ քրիստոնեության արթնացում առաջացնել, վերադարձ դեպի հավատքի ակունքները, Սրբազանը նկատեց. «Մեր ժողովրդի մեջ, ցավոք, ամեն ինչ խիստ նյութականացված է, ոչ թե հոգով, այլ տեսողական է ընկալումները»։ Ըստ Սրբազանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ փորձել է տեղավորվել մեր ժողովրդի ընկալումների մեջ և այդպես մի մնայուն արժեք ստեղծել, որը, սակայն, խիստ մտավախություն ունի, որ այլ ընթացքով կզարգանա և Քրիստոսի արձանն ու տարածքը կվերածվի հերթական կերուխումի վայրի: Առավել մանրամասն՝ սյզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
