Առողջապահության նախարարությունը թաքցնո՞ւմ է իրականությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Առողջապահական ոլորտի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից ոչ թե 1, այլ 4 մարդ է մահացել, 22 հոգու վիճակն էլ ծանր է՝ հոսպիտալացված են։ Մինչդեռ երկու օր առաջ նախարարությունը հաղորդեց, որ վերջին 14 օրվա ընթացքում այս տենդով վարակվածների թիվը հասել է 58-ի, նրանցից 41-ը հոսպիտալացված է, 4-ի վիճակը ծանր է, մեկ մարդ մահացել է: Ըստ աղբյուրի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը «Քովիդ-2» է անում՝ կեղծում են իրականությունն ու թվերը, չնայած մահվան առաջին դեպքը գրանցվել է օգոստոսի սկզբներին, սակայն նախարարության պատասխանատուները հանրությանն այդ վիրուսի մասին իրազեկեցին երկու շաբաթ անց, իսկ մահվան մասին առաջինը լրատվամիջոցներն են գրել։ Ավելին՝ ինֆենկցիոնիստների մասնակցությամբ կոնսիլիում չի հրավիրվել՝ քննարկելու իրավիճակը։
Մինչդեռ մասնագետները կարծում են, որ առաջին մահվան դեպքից հետո պետք է դա արվեր և հստակ շրջաբերական իջեցվեր շրջակա միջավայրի նախարարությանը՝ ջրամբարների և ջրային տարածքների հատվածում հատուկ միջոցառումներ ձեռնարկելու և մոծակների տարածումը կանխելու ուղղությամբ։ Որոշ կանխատեսումներ կան, որ այս տենդը գարնանը՝ ապրիլ-մայիս ամիսներին կարող է պանդեմիայի վերածվել, իսկ այս պահին դրա դեմ պատվաստանյութ չկա։
Նախարարությունից պարզաբանումներ խնդրեցինք այս ամենի վերաբերյալ, նախարարի խոսնակը փոխանցեց․ «Որոշ շրջանակներ վերջին օրերին ակտիվորեն տարածում են լուրեր, թե իբր Նեղոսի տենդից մահացածների թիվը մեծանում է։ Փորձում են խառնաշփոթ մտցնել։ Պաշտոնապես հերքում եմ։ Մինչ այս պահը գրանցվել է մահվան մեկ դեպք, եւ մահացածն ունեցել էր ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ, ընկճված իմունիտետ։ Առհասարակ, մենք՝ որպես նախարարություն, պետական մարմին, կրում ենք պատասխանատվություն հանրության առաջ եւ որևէ թիվ թաքցնելու միտում չունենք։ Հրապարակելու ենք կամ լրատվամիջոցին տալու ենք թիվ՝ այնպես, ինչպես անում ենք կարմրուկի, քութեշի, ավելի վաղ՝ քովիդի շրջանում։ Ինֆեկցիոն բուժկենտրոնում այս պահին բուժօգնություն է ստանում 8 պացիենտ՝ հաստատված, եւ 9 հոգի՝ կասկածելի։ Դինամիկ փոփոխվող տվյալ է, սա այս պահի դրությամբ է»։
Նշենք, որ այս վիրուսը մարդուն է փոխանցվում մոծակի խայթոցից, մարդը մարդուն չի վարակում: Ռիսկային խմբում են տարեցները, քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցողները:»։

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
15600:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
392Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
30918.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
30818.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
77215.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
101613.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
306713.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
201412.08.2026, 23:18