Տաճարը բացումից 1 ամիս առաջ անավարտ է․ «Հրապարակ»
![]() 211 Շաբաթ, 24 օգոստոսի, 2024 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Մայր Աթոռը հայտարարեց, որ սկսում է լրագրողների հավատարմագրումը՝ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին կայանալիք Մյուռոնօրհնեքն ու Մայր տաճարի վերաօծումը լուսաբանելու համար: Փորձեցինք հասկանալ, թե ինչու էր 6 տարի ձգվում նորոգումը: 6 տարում զրոյից կարելի էր տաճար կառուցել՝ աշխարհում քաղաքներ են կառուցվում շատ ավելի կարճ ժամանակում: Ի՞նչն էր Մայր տաճարն այսքան փակ պահելու պատճառը, մանավանդ որ քրիստոնեական հավատքի խորհրդանիշ կառույցի՝ 2018-ից փակված լինելու մեջ որոշ հավատացյալներ տեսնում են մեր ազգային ողբերգությունների՝ կորուստների ու զոհերի, Հայաստանի գլխին եկած աղետների վերերկրային բացատրությունը: Այս տարիներին բազում խնդրանքներ են ուղղվել Գարեգին Բ կաթողիկոսին, որ արագացնի տաճարի նորոգումը, հավատավոր ժողովրդի առաջ բացի Մայր տաճարի դռները՝ նաեւ նրա հույսը վերականգնելով, սակայն սայլը տեղից չէր շարժվում: Մենք տեղեկացանք, որ հիմա էլ Վեհափառը չի ցանկացել վերաբացել Մայր տաճարը՝ կրկնելով, թե «նորոգումը չի ավարտվել», և միայն տարբեր անձանց ու հոգևորականների պահանջին է տեղի տվել: Պարզվում է, որ վերաբացումից մեկ ամիս առաջ Մայր տաճարի վերակառուցումը դեռ անավարտ է՝ ոչ միայն որոշ աշխատանքներ կիսատ են, այլև շատ «ռաբիզ» վերանորոգում է իրականացվել՝ Գարեգին Բ-ի անձնական ճաշակով: Մասնավորապես՝ տաճարի հատակը սալիկապատվել է, և այն այժմ ուղղակի ժամանակակից բաղնիք է հիշեցնում: Մայր Աթոռին մերձ շրջանակները կարծում են, որ տաճարի շինարարությունն այսքան ձգձգելու պատճառներից մեկն էլ սփյուռքից և հայ մեծահարուստներից շարունակական ֆինանսական աջակցություն խնդրելու լեգիտիմ հիմք ունենալն է: Ո՛չ տաճարի նորոգմանն ուղղված հանգանակությունները, ո՛չ ծախսերը վերահսկելի չեն, միայն կաթողիկոսն է տնօրինում ողջ տեղեկատվությունը»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
