«Ինչո՞ւ 17-րդ դարի երկրորդ կեսից սկսած Արևելյան Հայաստանում սկսվեց հին վանքերի վերաշինման գործընթաց». Կարեն Մաթևոսյան
![]() 196 Շաբաթ, 24 օգոստոսի, 2024 թ., 19:24 Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «17-րդ դար երկրորդ կեսից սկսած՝ շահաբասյան աղետալի բռնագաղթից կես դար անց, Արևելյան Հայաստանում սկսվել է հին վանքերի վերաշինման մի գործընթաց։ Կարծում ենք, որ այս երևույթը, որքան կապված է հոգևոր կյանքի վերազարթոնքի հետ, նույնքան էլ անվտանգային նպատակ է ունեցել՝ ինչպես հոգևորականների, այնպես էլ տեղի քրիստոնյա բնակչության համար։ Բանն այն է, որ պարսկական տիրապետության տակ գտնվող այդ տարածքներում նոսրացած գյուղաբնակ հայ բնակչությունը մեծ հաշվով անպաշտպան էր ամեն տեսակ ավազակային հարձակումներից։ Այս պայմաններում, հին վանքերի վերականգնումը տեղի էր ունենում պարտադիր կերպով դրանց շուրջն ամուր պարիսպների կառուցմամբ։ Այդ բանը տեսնում ենք հատկապես Սյունիքում։ Քանի որ Պարսից տերության մեջ շահական արքունիքի առաջ հայ ժողովրդին ներկայացնող կառույցը Հայոց եկեղեցին էր՝ կաթողիկոսի գլխավորությամբ, և վանքերն ու եկեղեցիները նրա ենթակայության տակ էին, դրանց պարսպապատումն իշխանությունների հակազդեցությանը չէր արժանանում։ Հենց այդ հանգամանքն է, թերևս, պատճառ դարձել բազմաթիվ վայրերում վանքերի վերականգնման համար, որն իրականացվել է՝ չնայած հայ բնակչության տնտեսական ծանր վիճակին։ Պարսպապատ վանքերը, որպես փոքր բերդեր, այն տեղերն էին, որտեղ իրենց՝ համեմատաբար անվտանգ կարող էին զգալ ոչ միայն վանականները, այլև ուխտավորները, ճանապարհորդներն ու վաճառականները, որոնք կարող էին գիշերել այդտեղ, իսկ մեծ վտանգի դեպքում, վանքերում կարող էին ապաստանել մոտակա շեների հայ բնակիչները։ Աղբյուրը` Կարեն Մաթևոսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
