Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզում. նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում, հաղորդում է ֆրանսիական TF-1 հեռուստաալիքը։
Ֆրանսիայի օդային տրանսպորտի ժանդարմերիայի աշխատակիցները Դուրովին ձերբակալել են Ադրբեջանից ժամանած մասնավոր ինքնաթիռի թեքահարթակից իջնելուց անմիջապես հետո։
Դուրովի նկատմամբ Ֆրանսիայի Ազգային դատական ոստիկանության դեպարտամենտը որոշում է կայացրել։ Նա կալանքի տակ կառնվի։
Օրդերը տրվել է այն պատճառով, որ Դուրովը չի համագործակցել Ֆրանսիայի անվտանգության ուժերի հետ, նշում է TF1-ը։ Ֆրանսիայի իշխանությունները նրան դիտարկում են՝ որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների պոտենցիալ հանցակից:
Այս մեղադրանքներով Դուրովին կարող է սպառնալ 20 տարվա ազատազրկում։ Նա «անպայման» կձերբակալվի, ասել է TF1 աղբյուրը. «Նա թույլ է տվել, որ իր հարթակում տեղի ունենան անհամար իրավախախտումներ և հանցագործություններ՝ առանց որևէ բան անելու այն մեղմելու կամ [իրավապահ մարմինների հետ] համագործակցելու համար»:

«Ամենավատ երազում անգամ անպատկերացնելի էր, թե ինչպես են այլանդակել Ծաղկաձորը»․ Լիլիթ Գալստյան
1915:18
Փարիզում ուսանողները փակել են Լուվրի մուտքերը՝ հաջակցություն դպրոցականների բողոքի ցույցերի (տեսանյութ)
11914:42
«Դուք ո՞վ եք, որ որոշեք, թե աղջկան ինչ է սազում»․ լարված իրավիճակ՝ բնապահպանների և ոստիկանների միջև (տեսանյութ)
6014:36
«10 հոգի ԱԱԾ-ական մեր կողքով քայլում են, որ վախենա՞նք. դա նորմա՞լ է»․ բնապահպան (տեսանյութ)
5414:24
«Ալիևների՝ տասնամյակներով կառուցած համակարգի ապագան բավական մշուշոտ է». Վարուժան Գեղամյան
9112:18
Զելենսկու տարօրինակ պահվածքը՝ #NBC-ին տված հարցազրույցի ընթացքում (տեսանյութ)
16611:06
Միլանում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
22110:30
«ՀՀ-ն դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպող երկիր». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10210:24