Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ը հարվածներ են հասցրել միմյանց

Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ը հարվածներ են հասցրել միմյանց
158
Կիրակի, 25 օգոստոսի, 2024 թ., 10:30

Կիրակի օրը՝ լուսադեմին, լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի մի քանի տեղամասերի, ռազմական զորանոցների և «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կայանքների վրա: «Ալ Մայադին» լրատվամիջոցի հաղորդմամբ հարձակումը եղել է ի պատասխան «Հեզբոլլահ»-ի հրամանատար Ֆուադ Շուքարի սպանության։
Այնուհետև Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ «տասնյակ» ռազմական ինքնաթիռներ հարվածներ են հասցնում Լիբանանի հարավում գտնվող թիրախներին:
Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել։