Առանձնակի դաժանությամբ կատարված սպանության դեպքը բացահայտվել է
![]() 305 Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2024 թ., 22:42 Օգոստոսի 26-ին բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ կատարված սպանության դեպք։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Իշխան Սիմոնյանը։ Վերջինս դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Ոստիկաններն ու քննիչները օրեր շարունակ կատարել են հսկայածավալ օպերատիվ հետախուզական, քննչական գործողություններ և օպերատիվ տվյալներով ճշտել են, թե վերջին անգամ որտեղ և ում հետ է եղել Ի․ Սիմոնյանը։ Պարզվել է, որ նա եղել է նաև Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Սոկրատ Ս․-ի հետ ու ոստիկանները մեկնել են վերջինիս բնակության հասցե, սակայն նա տանը չի եղել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանները 1 օր նրա բնակության վայրը հսկողության տակ են վերցրել, որպեսզի երբ հայտնվի սպանություն կատարելու կասկածանքով նրան բերման ենթարկեն։ Օգոստոսի 26-ին Սոկրատ Ս․-ն այլ ելք չունենալով ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ սպանությունը ինքն է կատարել ու պատրաստակամություն է հայտնել մատնացույց անել այն վայրը, որտեղ այն կատարվել է: Աղբյուրի տեղեկություններով նա ոստիկանների ու քննիչների ուղեկցությամբ մեկնել է դեպքի վայր։ Ջրվեժ թաղամասից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում նա մատնացույց է արել դիակի տեղը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
