«Հայաստանից տարիներով բացակայածները ՀՀ-ում իբր բուժսպասարկում են ստացել»․ Ոսկան Սարգսյան

1289
Երեքշաբթի, 27 օգոստոսի, 2024 թ., 17:18
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լրագրողիս հայտնել են մի քանի դեպքերի մասին, որ Հայաստանից տարիներով բացակայած քաղաքացիները, երբ Հայաստան են եկել, իմացել են, որ անցած տարիներին իրենք Հայաստանում հաշվառված են եղել ընտանեկան, տեղամասային բժշկի մոտ։ Ընդ որում՝ նույն ընտանիքի անդամները հաշվառված են եղել տարբեր բնակավայրերի բժիշկների մոտ։ Այս խաբեությունը կարող էր կատարվել սահմանային անցակետերում ՀՀ քաղաքացիների ելքի մասին տեղեկատվությանը տիրապետողների մասնակցությամբ։ Սա նման է ԱՄՆ-ում հայկական խմբավորման կողմից կեղծ բժշկական ապահովագրությունների միջոցով մեծ գումարների հափշտակության դեպքին»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
36817.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65814.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69013.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
77512.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
87510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106607.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106007.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101307.09.2026, 09:24