«ԵՊԲՀ-ն դեռևս 40 տարի առաջ ուսումնասիրել է Արևմտյան Նեղոսի տենդ վիրուսը». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ԵՊԲՀ-ն դեռևս 40 տարի առաջ /1985-1999թթ․/ ուսումնասիրել է Արևմտյան Նեղոսի տենդ վիրուսը
Ի՞նչ է Արևմտյան Նեղոսի տենդը։
Արևմտյան Նեղոսի տենդը դասվում է արբովիրուսների շարքին։ Առաջին անգամ հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսում, որտեղից էլ ստացել է անվանումը։ Արբովիրուսները փոխանցվում են կենդանի փոխանցողների՝ հիմնականում տզերի և մոծակների միջոցով։ Գոյություն ունի արբովիրուսների 500-ից ավելի տեսակ, որոնցից 100-ից ավելին պաթոգեն են մարդու համար։
Բժշկական համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի կողմից Հայաստանում գիտական հետազոտություններ են անցկացվել 1985-1999թթ։ Դրանք ներառում են համաճարակաբանական, էնտոմոլոգիական, միջատաբանական, վիրուսաբանական և սերոլոգիական հետազոտություններ։ «Ամեն տարի՝ աշնանը և գարնանը (հիվանդացության պիկի շրջանում), մեր միջատաբանի հետ եղել ենք ՀՀ 10 մարզերում․ 118 բնակավայրից հավաքել ենք մոծակներ և տզեր, որոնց ուսումնասիրության արդյունքները պահվել են։ Ապա կատարվել է վիրուսաբանական հետազոտություն նորածին՝ 1-2 օրական մկների վրա․ հենց այս մկներն են, որ շատ զգայուն են արբովիրուսների նկատմամբ»,- նշում է Համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Հասմիկ Հովհաննիսյանը։
Ի՞նչն է բնորոշ արբովիրուսներին։
Աշխարհում արբովիրուսների փոխանցումը տեղի է ունենում հիմնականում թռչունների և կրծողների միջոցով։ Չվող թռչունները վարակված են լինում վիրուսով, տիզը կամ մոծակը, կծելով նրանց, ինքն է վարակվում և հետո կարող է փոխանցել մարդկային պոպուլյացիային։
Արբովիրուսներն ունեն վառ արտահայտված սեզոնայնություն։
Կան հարուցիչներ, որոնք կարող են ընթանալ շատ թեթև՝ գրիպանման երևույթներով, սակայն հնարավոր են նաև ծանր ձևեր։
«Հայաստանի 10 մարզից 8-ում անջատվել են արբովիրուսային տարբեր հարուցիչներ։ Առավել մեծ տարածում ունենք Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերում, որտեղ փոխանցողները եղել են մոծակները, իսկ Կոտայքի մարզում՝ տզերը։ Լոռիում և Շիրակում չենք հայտնաբերել հարուցիչներ։
Առաջին անգամ Հայաստանում մենք անջատել ենք Արևմտյան Նեղոսի տենդի 22 շտամ՝ մոծակներից, և ընդամենը 4 շտամ՝ տզերից։ Այդ պատճառով շեշտը դնում ենք հիմնականում մոծակների վրա»,- ընդգծում է Հասմիկ Հովհաննիսյանը։
Վիրուսի տրանսմիսիվ փոխանցման բնական օջախները, նրա խոսքով, կարող են երկար գոյատևել և անհանգստություն չպատճառել, բայց վերջին շրջանում բնակլիմայական փոփոխություններով, ջերմաստիճանի բարձրացմամբ, չվող թռչունների մեծ հոսքով պայմանավորված՝ իրավիճակն այլ է։
Ըստ ԱՀԿ տվյալների՝ այս հիվանդությունը հիմնականում ընթանում է անախտանիշ, բայց կարող է առաջացնել և ծանր բարդություններ, ընդհուպ մինչև մահվան դեպքեր։ Արևմտյան Նեղոսի տենդը կարելի է գտնել ԱՀԿ հատուկ վտանգավոր վարակների ցանկում։
Վարակը մարդուն փոխանցվում է կենդանի փոխանցողներից՝ տզերից, մոծակներից, մարդուց մարդ վարակը չի փոխացնվում։ Բայց, իհարկե, պետք է զգոնությունը բարձր պահել և օգտագործել հետազոտության տվյալները։
Այս պահի դրությամբ՝ չկա ո՛չ սպեցիֆիկ բուժում, ո՛չ պատվաստանյութ»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
36817.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65814.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69013.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
77512.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
87510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106607.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106007.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101307.09.2026, 09:24