«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահա «բարեփոխված» առողջապահության իրական դեմքը.
Տարիներ շարունակ առողջապահության պատասխանատուները խոսում են զարգացած համակարգից, եվրոպական չափանիշներից, միլիարդավոր ներդրումներից և «աննախադեպ» բարեփոխումներից։
Բայց ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն ջրի աղտոտման, աղիքային վարակների և զանգվածային թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները։
Կեղտոտ ու մաշված ներքնակներ, խոնավությունից քայքայված պատեր, անմխիթար սանհանգույցներ...
Սրանք ոչ թե 1990-ականների արխիվային լուսանկարներ են, այլ այսօրվա Հայաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի պայմանները։
Տարիներ շարունակ ահազանգել եմ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման մարզային կենտրոնների կրճատման վտանգների մասին։ Փոխարենը՝ կանխարգելման համակարգը թուլացվեց, մասնագիտական կարծիքները անտեսվեցին, իսկ արդյունքը դարձան ջրային վարակների բռնկումները և հերթական թունավորումները։
Առողջապահությունը չի սկսվում հիվանդանոցից։ Այն սկսվում է կանխարգելումից, վերահսկողությունից և անվտանգ միջավայրից։ Երբ այդ համակարգը քանդվում է, հիվանդանոցները լցվում են հիվանդներով, իսկ պետությունը ստիպված է պայքարել այն խնդիրների դեմ, որոնք կարող էր կանխել։
Այս լուսանկարները լավագույն գնահատականն են այն պաշտոնյաների աշխատանքի համար, որոնք ամեն օր խոսում են հաջողություններից, բայց խուսափում են պատասխանել մեկ պարզ հարցի․
Եթե առողջապահությունը զարգանում է, ապա ինչո՞ւ են քաղաքացիները բուժվում այսպիսի պայմաններում»։

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
169Երեկ, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
49813.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
75711.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
81309.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
79609.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
98406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
103305.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
228604.11.2026, 23:31