«Վրաստանի փաստացի առաջնորդ Իվանիշվիլին իր քայլն է անում». Հակոբ Բադալյան
![]() 247 Երեքշաբթի, 27 օգոստոսի, 2024 թ., 17:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Վրաստանի կառավարող ուժի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին առաջարկում է ուղղափառությունը դարձնել Վրաստանի պետական կրոն: Ըստ իս, սա շատ էական մի քայլ է, որն իմ գնահատմամբ ունի, իհարկե, թե՛, այսպես ասած, օպերատիվ-մարտավարական նախընտրական տրամաբանություն, թե՛ նաև ավելի լայն ռազմավարական իմաստ: Ընդ որում, ուշադրության է արժանի այստեղ երկու հանգամանք: Իվանիշվիլու առաջարկը հնչում է Ուկրաինայում ուկրաինական ուղղափառ եկեղեցու արգելքի մասին նախագահի հրամանագրից մի քանի օր անց: Զելենսկու հրամանագրով արգելվեց մոսկովյան պատրիարքության ներքո գործող ուկրաինական ուղղափառ եկեղեցին: Այլ կերպ ասած, Ուկրաինան դուրս բերվեց մոսկովյան պատրիարքության գոտուց: Այս հանգամանքն, ի դեպ վկայում է, թե դավանաքաղաքականությունն ինչպիսի էական նշանակություն և ընկալում ունի համաշխարհային քաղաքականության անցուդարձում, չնայած այն բանին, որ ապրում ենք ռոբոտների դարաշրջանում: Այդ ասպեկտներին տրվող նշանակությունն ու իմաստները վկայում են, որ չնայած կյանքի ռոբոտացմանը, չնայած արհեստական բանականության դարաշրջանին, մարդկային ընթացքն, այդուհանդերձ, խորապես շարունակում է փոխկապակցված լինել արժեհամակարգային խորությանը, որ պարունակում է մարդկության պատմությունը, և որտեղ, բնականաբար, առանցքային գործոններից մեկն է դավանանքը: Կիևի որոշումը սխալ էին գնահատել շատ եկեղեցիներ: Ամենայն հայոց կաթողիկոսն էլ կոչ էր արել չարգելել ուկրաինական ուղղափառ եկեղեցին: Ընդհուպ Վատիկանն էր քայլը համարել սխալ: Այդ ֆոնին, Վրաստանի փաստացի առաջնորդ Իվանիշվիլին իր քայլն է անում ու առաջարկում ուղղափառությունը դարձնել պետական կրոն: Սա, իհարկե, մի կողմից, լինելով հաղորդագրություն վրաց հանրությանը, մյուս կողմից, ըստ իս, նույնքան հասցեագրված է նաև միջազգային դերակատարներին: Իվանիշվիլու առաջարկը մի կողմից դավանաքաղաքական բաղադրիչի հանդեպ պետական վերահսկելիության հնարավորության բարձրացումն է, ինչն ուղղափառությունը պետական կրոն դարձնելու առաջարկի մոտիվներից մեկն է, մյուս կողմից, այդ կերպ, նա ներկայացնում է համաշխարհային պատմական վերափոխումների շրջափուլում Վրաստանի արժեգաղափարական դիրքավորման բավականին ընդգծված հայտ: Այսինքն, աշխարհաքաղաքական կողմնորոշման փոխարեն՝ որին մղում են Թբիլիսիին, նա, ըստ էության, մատուցում է արժեգաղափարական կողմնորոշում: Այս հանգամանքը, բնականաբար, աչալուրջ ուշադրության է արժանի Հայաստանից, մի շարք պատճառներով, որոնք կարող ենք ամփոփել Վրաստանի կարևորության արձանագրումով: Միաժամանակ, բուն արժեգաղափարական խնդրի մասին առանձին հոդվածով արտահայտվել էի նախօրեին, երբ հայտնի չէր Իվանիշվիլու առաջարկի մասին: Իսկ արտահայտվել էի Հայաստանում նախօրեին մեկնարկած դեսպանների խորհրդաժողովով՝ արտերկրում Հայաստանի դեսպանների հավաք և քննարկումներ վարչապետի, արտգործնախարարի մասնակցությամբ: Այդ առիթով հարց է բարձրացրել, թե մարտավարական խնդիրներից զատ, Հայաստանի արտաքին քաղաքականության ու դիվանագիտության արդյունավետության հարցում կա՞ առանցքային մի հարցադրում՝ ո՞րն է Հայաստանի արժեգաղափարական կողմնորոշումը՝ որպես պետություն, ըստ այդմ, որպես պետական քաղաքականության ողնաշար, որին պետք է «հավասարվեն» Հայաստանի դիվանագիտական առաքելությունները՝ որպես պետության ներկայություններ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
