«Երկու պլատֆորմներից ոչ մեկը Հայաստանի ապագայի հետ կապ չունի». Արման Մելիքյան
![]() 238 Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2024 թ., 03:06 Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր քաղաքական դասի կողմից հասարակությանը հրամցվող ապագա Հայաստանի տեսլականը ներկայացված է հիմնական երկու պլատֆորմով։ Այդ պլատֆորմներից մեկը հայկական «ոսկեդարին» վերադառնալու խնդիր է դնում՝ վերստեղծել Հայաստանն Արցախով կամ Առաջին Հանրապետության տարածքով կամ Վիլսոնյան Հայաստանի սահմաններով կամ Ծովից Ծով Հայաստանի շրջանակներում (այսինքն՝ գաղափարի կրողները նույն ուղղությամբ են նայում և տարբերությունը միայն այդ «ապագա» Հայաստանի չափերն են): Մյուս պլատֆորմը՝ պարտությունն ու կապիտուլյացիան հիմնավորող ու արդարացնող մոտեցումն է, որն ավելի բնորոշ է դրանց համար պատասխանատու իշխանական վերնախավի քաղաքական գծին։ Կարծում եմ, որ իրականում այդ պլատֆորմներից ոչ մեկ Հայաստանի ապագայի հետ կապ չունի՝ մեկն անցյալն այս կամ այն կերպով վերստեղծելու գաղափարախոսություն է, իսկ մյուսը՝ ներկան արդարացնելու»։ Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
