Արագածոտնի մարզպետն ու օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբորորդին իրար են քաշքշել
![]() 252 Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2024 թ., 09:42 Օգոստոսի 27-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ ժամանել են Արագածոտնի մարզի Օշական գյուղ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեկ օգոստոսի 26-ին, Աշտարակ քաղաքում հայտնի Նվոյին պատկանող «Wine Corner Ashtarak»-ում տեղի է ունեցել «Hayat Project»-ի համերգը, որին ներկա են եղել նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկը, ով այդ ժամանակ վիճաբանության մեջ է մտել մարզպետի հետ։ Վեճը վերածվել քաշքշուկի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով համերգի ավարտից հետո Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկը, ով եղել է մի քանի անձանց հետ, պատվիրել են երգ՝ «Ոտ տակայա դոլյա վառավսկայա»-ն ու մարզպետը, ընդդիմացել է՝ ասելով․ «Ես այստեղ, դու ինչ որ գողական երգ ես պատվիրում։ Ես կգնամ, նոր դու քո երգը կպատվիրես»։ Այն դուր չի եկել Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկին ու սկսվել է լեզվակռիվ, քաշքշոց, անգամ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում խուլիգանություն հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
