Արցախի պատգամավորները հանձնախմբի անդամների հետ քննարկել են Արցախի հարցը
![]() 358 Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2024 թ., 19:54 ԱՀ Ազգային Ժողովի նախաձեռնությամբ, այսօր՝ օգոստոսի 28-ին, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամները հանդիպում են ունեցել Արցախի Խորհրդարանի պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցել են հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, անդամներ՝ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, ներկա է եղել նաեւ ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը: Հանձնախմբի ընդհանուր կատարած աշխատանքների մասին զեկույց է ներկայացրել աշխատանքները համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Կարեն Բեքարյանը ներկայացրել է քարոզչական դաշտում ծավալվող աշխատանքները եւ կարեւորել Արցախի հարցը վառ պահելու անհրաժեշտությունը: Գեղամ Ստեփանյանը պատգամավորներին մանրամասներ է ներկայացրել միջազգային ասպարեզում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների եւ այլ կառույցների հետ համագործակցության, մարդու իրավունքների եւ Արցախի հարցերով արտասահմանում կայանալիք առաջիկա հանդիպումների եւ միջոցառումների մասին: Արցախի Խորհրդարանի պատգամավորներն իրենց հարցերն են ուղղել եւ առաջարկներ ներկայացրել հանձնախմբի առաջիկա գործունեության կապակցությամբ: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
