Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Թուրքիան սրան հասավ` շնորհիվ այն քաղաքականության, որը կիրառեց տնտեսության մեջ». Արա Պողոսյան

«Թուրքիան սրան հասավ` շնորհիվ այն քաղաքականության, որը կիրառեց տնտեսության մեջ». Արա Պողոսյան
227
Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2024 թ., 03:18

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկարում պատկերված է թուրքական մոդեռնիզացված գերձայնային երկշարժիչ ANKA-3 անօդաչուն։
Թուրքիան սրան հասավ շնորհիվ այն քաղաքականության, որը կիրառեց տնտեսության մեջ։ Մասնավորապես, պետությունը խրախուսում էր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը երկիր, այդ թվում և հատկապես մեքենաշինության և բարձր տեխնոլոգիական այլ ոլորտներում։
Սա մեզ համար չափազանց հավակնոտ ծրագիր է, բայց ժամանակին մենք նույնպես կարող էինք հասնել տեխնոլոգիական առաջընթացի, եթե մեծամտության և ագահության փոխարեն խրախուսեինք տեխնոլոգիաների մուտքը Հայաստան։
Բայց դե, փոխարենը ներդրողներից փայաբաժիններ ու տոկոսներ էին ուզում մեր երևելիները, հարկերը և հարկահավաքությունը մի զզվելի ոլորտ էին դարձնում, կարծելով, թե դրանով պետական գանձարան կլցնեն, այնինչ արգելակում էին տեխնոլոգիական մեծ ընկերությունների մուտքը, որոնք իրենց հետ երկիր կբերեին տեխնոլոգիաներ, կրթություն, արտադրական մշակույթ, նոր չափորոշիչներ և այլն...
Բայց մենք կհասնենք դրան, դժվար կլինի, երկար կլինի, բայց կհասնենք»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան