Որտե՞ղ կկայանա սեպտեմբերի 2-ի միջոցառումը․ «Հրապարակ»
![]() 225 Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2024 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ «Արցախի օրվա՝ սեպտեմբերի 2-ի միջոցառման համար դահլիճ գտնելը, պարզվել է, Երևանում անհնարին է՝ բոլորը մերժել են, և ՀՅԴ-ն ստիպված է եղել վերցնել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի դահլիճը, որտեղ մոտ 1400 մարդ են հրավիրել: Արցախի անկախության հռչակագրի ընդունմանը նվիրված այս մասշտաբային միջոցառմամբ փորձելու են ցույց տալ, որ Արցախի էջը փակված չէ։ Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենից՝ Կարեն Ղազարյանից էին մերժում ստացել, ապա՝ «Դվին» հյուրանոցային համալիրի սեփականատեր, Ռուսաստանից Հայաստան ժամանած Արտակ Թովմասյանից: Պարզ է, որ որոշումն այս անձինք չեն կայացրել, այլ՝ իշխանությունը, որն Արցախը հանձնելուց հետո ամեն ինչ անում է «Արցախ» բառն իսպառ ջնջելու համար: Միջոցառման կազմակերպիչներն Արցախին նվիրված կարճամետրաժ ֆիլմ են նկարել, ելույթներ նախապատրաստել։ Հրավիրված են Արցախի բոլոր պատգամավորները, նախագահը, կառավարության անդամները: Արցախի անունից ելույթի խոսքով հանդես կգան ԱԺ և ԱՀ նախագահները»։
|

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4207:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
11403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
161Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
199Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
161Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
347Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
302Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
346Երեկ, 20:52
