«Ադրբեջանցիները ոչնչացնում են Արծվաշենի լճի ֆաունան»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ օպերատիվ տեղեկությունների, ադրբեջանցիներն Ադրբեջանի բարձրագույն իշխանության թողտվությամբ սկսել են վայրենաբար ոչնչացնել Արծվաշենի լճի ֆաունան:
Խոսում են տասնյակ հազարավոր ձկների լճից դուրսբերման, տեղափոխման և սպանդի մասին:
Ասում են, որ ժամանակին ձկներով հարուստ Արծվաշենի լճում գրեթե ձուկ չի մնացել:
Ակամա մտաբերեցի ադրբեջանցի «բնապահպաններին», որոնք «մտահոգված էին» Արցախում «բնապահպանական աղետով» և փակել էին Լաչինի միջանցքը:
Ակամա հիշեցի Ալիևին և Էրդողանին, որոնք «բնապահպանական» նկատառումներից պարբերաբար պահանջում են փակել Մեծամորի ատոմակայանը և չշահագործել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում գտնվող հանքավայրերը:
Եվ, ո՞վ գիտի, միգուցե շատ շուտով պաշտոնական Բաքուն կամ Անկարան, ելնելով բացառապես «բնապահպանական նկատառումներից», պահանջի դադարեցնել Սևանից սիգի և իշխանի որսը:
Չգիտեմ, թե վերջն ինչ կլինի, սակայն այսօր ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենում բնապահպանական աղետ է՝ ադրբեջանցիները ոչնչացնում են Արծվաշենի լճի ֆաունան»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
152220.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
78219.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
87018.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
95116.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105414.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107313.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124810.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
136007.10.2026, 01:06