Դատարանը Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց
![]() 189 Ուրբաթ, 30 օգոստոսի, 2024 թ., 16:36 Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ՍԴ նախկին նախագահ, ՍԴ անդամ Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց։ Ըստ փաստաբան Արամ օրբելյանի՝ դատարանը մեկ որոշում է ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ որոշում է ոչ ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ որոշում է Քրեական օրենսգրքի նորմերից դուրս այլ նորմերից օգտվել, իրեն հարմար նորմեր օգտագործել: «Ի՞նչ է տեղի ունեցել: Դատարանը Հրայր Թովմասյանին հեռացրել է դահլիճից, չի ծանուցել իր բացակայության ընթացքում տեղի ունեցած նիստերի մասին, և Հրայր Թովմասյանը տեղեկացված չի եղել՝ իր 10 ժամը լրացա՞ծ է եղել, թե՞ ոչ: ՉԻ տեղեկացրել փոստով: Դատավորն ունի կողմնակալ երևալու հիմքեր», - լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Նա նշեց, որ այստեղ նաև ՍԴ օրենքներ են խախտվում, քանի որ առանց ՍԴ թույլտվության չեն կարող բերման ենթարկել ՍԴ անդամի: «Դատարանը ոչ իրավաչափ որոշում է կայացրել, քանի որ Թովմասյանին ծանուցելու ողջամիտ գործընթաց չի կատարվել»,- հավելեց պաշտպանը: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
