Ալավերդու համայնքապետարանը միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ
![]() 160 Ուրբաթ, 30 օգոստոսի, 2024 թ., 19:30 «Հետքը» գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ Մանուշ Դալլաքյանը նախորդ տարի 2,2 մլն դրամ եկամուտ է ստացել ձեռնարկատիրական գործունեությունից։ «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ Ալավերդու համայնքապետարանն այս տարի ևս մեկ պայմանագիր է կնքել։ Այս անգամ պայմանագրի գումարը կազմել է 2 մլն 582 հազար դրամ։ Ի տարբերություն նախորդ անգամվա, այս անգամ համայնքապետարանը էլեկտրոնային աճուրդ է անցկացրել։ Գնառաջարկ է ներկայացրել 6 ընկերություն։ Նրանցից երկուսի՝ «Նեքստ» ՍՊԸ-ի և «ԼԱ իմփորթ» ՍՊԸ-ի հրավերները չեն համապատասխանել մրցույթի պահանջներին և գնահատվել են անբավարար։ Մրցույթում հաղթող է ճանաչվել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ն, որը ներկայացրել է ամենացածր գնառաջարկը առկա 72 չափաբաժիններից 65-ի համար։ «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ այս տարի տնտեսական ապրանքների մատակարարման համար պայմանագիր է կնքել նաև Լոռու մարզպետարանը։ Գնումը տեղի է ունեցել հրատապ ՝մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի գումարը կազմել է 760 հազար դրամ։ Արեն Դալլաքյանի մոր ԱՁ-ին 2024-ի հուլիսի 7-ին Լոռու մարզպետարանը հատկացրել է 4 մլն 47 հազար դրամ։ Գումարը տրամադրվել է մայիսի 25-26-ը տեղի ունեցած հեղեղումների պատճառով առաջացած սոցիալական խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ընթացում առաջացած ծախսերը փոխհատուցելու համար։ Լոռու մարզպետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալ Արտաշես Բեջանյանի խոսքով՝ գումարը հատկացվել է Ալավերդու համայնքապետարանի տրամադրած հաշիվ-ապրանքագրերի հիման վրա։ «Հեղեղումներից հետո անհրաժեշտ են եղել որոշ ապրանքներ։ Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ Ալավերդու համայնքապետարանը մրցույթ չի անցկացրել և ուղղակի գնում է կատարել ԱՁ-ից»,- ասաց Բեջանյանը։ Մենք գրավոր հարցում ուղարկեցինք Արեն Դալլաքյանին՝ հասկանալու համար արդյոք նա չի տեսնում շահերի բախում այս գործարքներում։ Դալլաքյանը պատասխանեց, որ պայմանագիրը կնքվել է ԱՁ-ի և համայնքի միջև, և ինքը որևէ կապ չունի այդ գործարքների հետ»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
