«Ի՞նչ նոր քարոզչական նարատիվ է հորինելու Փաշինյանը՝ հասարակության «գլուխն արդուկելու» համար». Սուրեն Սուրենյանց
![]() 220 Շաբաթ, 31 օգոստոսի, 2024 թ., 01:30 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Թվում էր՝ գոնե այն օրը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են դելիմիտացիայի հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, երկու մայրաքաղաքներից հնչելու են պոզիտիվ հայտարարություններ: Բայց պաշտոնական Երևանը նույնիսկ համաձայնեցված կանոնակարգը չհրապարակեց՝ խոստանալով դա անել միայն երկուշաբթի: Դա արդեն կասկածներ է ծնում, որ Փաշինյանը «հպարտանալու» առիթ, թերևս, չունի: Իսկ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ հստակ հասկացրել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն չունի: «Հայաստանը գիտակցաբար ժամանակ է ձգձգում, շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ: Նոր սպառազինություն է գնում, իր տարածքում զորավարժություններ է անցկացնում երրորդ երկրների հետ։ Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղություն կնքել ու դրա պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է»,- ասել է նա: Սպասենք, տեսնենք՝ ի՞նչ նոր քարոզչական նարատիվ է վաղը հորինելու Փաշինյանը՝ հասարակության «գլուխն արդուկելու» համար»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
