Ոստիկանությունն ու ՔՊ պատգամավորը մարդկանց 24 ժամ հսկելու նախագիծ են անցկացրել. «Ժողովուրդ»
![]() 180 Շաբաթ, 31 օգոստոսի, 2024 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ներքին գործերի նախարարությունը շուրջօրյա հասանելիություն կունենա սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առևտրի վայրերի, բենզալցակայանների և գազալցակայանների մուտքերին ու ելքերին, կհետևի հանրային վայրերի անցուդարձին։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը, իսկ սեպտեմբերին այն արդեն վերջնական կերպով կընդունվի։ Ըստ նախագծի՝ պարտադիր կարգով տեսահսկման սարքեր պետք է տեղադրվեն բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, դեղատներում, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերում, փոստային կապի օբյեկտներում, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ նույն ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքներում, ուսումնական հաստատություններում, զենքի առևտրով զբաղվող կազմակերպություններում, 100 քմ և ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, առևտրի իրականացման վայրերում, մետրոպոլիտենում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում, 50 քմ եւ ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտներում: ՆԳՆ-ն 24-ժամյա ռեժիմով հասանելիություն է ունենալու տեսանկարահանող սարքերի միջոցով: Սրճարաններում և բիզնես տարածքներում 3-րդ անձինք պետք է հսկեն, թե ով ում հետ հանդիպեց, որքան խոսեց, չի բացառվում, որ այդ տեսախցիկները ձայնագրեն նաև, այսինքն՝ խոսակցությունը ևս լսվի: Նախագիծը ոչ միայն մարդկանց անձնական կյանքն է խաթարելու, այլ նաև լուրջ հարված է հասցնելու բիզնես դասին, քանի որ այլ երկրում չկա նման բան, որ ոստիկանությունը 24-ժամյա ռեժիմով հսկի մարդկանց անցուդարձը»,- ասում է ԱԺ նախկին պատգամավորը»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
