Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Դուք սովորական կառավարում չեք կարողանում իրականացնել, ուր մնաց՝ ճգնաժամային իրավիճակում»․ Ոսկան Սարգսյան

«Դուք սովորական կառավարում չեք կարողանում իրականացնել, ուր մնաց՝ ճգնաժամային իրավիճակում»․ Ոսկան Սարգսյան
212
Շաբաթ, 31 օգոստոսի, 2024 թ., 12:24

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Դուք սովորական կառավարում չեք կարողանում իրականացնել, ուր մնաց՝ ճգնաժամային իրավիճակներ կառավարեք։
Կայծակի հարվածից հայկական ատոմակայանում վթար եղավ, երեկ հորդ անձրևները Երևանը Վենետիկ սարքեցին, Տավուշում մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքները՝ միջպետական ճանապարհի քանդված հատվածները չեն նորոգվել, Հայաստանը տոչորվում է էլեկտրական հոսանքի, խմելու ջրի պարբերաբար անջատումներից։ Դուք սովորական կառավարում չեք կարողանում իրականացնել, ուր մնաց ճգնաժամային իրավիճակում, օրինակ՝ պատերազմի ժամանակ, կարողանաք կառավարել։ Բոլոր խայտառակ ձախողումների պատճառով վաղուց պետք է հեռացած լինեիք, սակայն իշխանության կերակրատաշտին սոսնձվել, չեք պոկվում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան