«Սա իմ տուն տանող ճանապարհն է, ես իմ տունդարձի պայքարն ունեմ». Մետաքսե Հակոբյան
![]() 306 Շաբաթ, 31 օգոստոսի, 2024 թ., 20:12 Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «14-ը մայիսի 2023 թ. Սա իմ տուն տանող ճանապարհն է…. Շրջափակման ժամանակ հաճախ էի տեսանյութեր ուղարկում Արցախից դուրս գտնվող ընկերներիս, որ հանկարծ չկոտրվեն, չթուլանան, պայքարեն…Երբևէ մտքովս անգամ չի անցել, որ մի օր այլևս այս ճամփան ինձ տուն չի տանի։ 11 չապրված ամիսներն ինձ համոզեցին, որ յուրաքանչյուրս պիտի իր տուն դառնալու պայքարը տանի ու հենց այդ տներն են, որ գյուղն ու քաղաքը, պետությունն ու հայրենիքը պիտի վերադարձնեն, մեզ միավորեն հանունի։ Ես չեմ սգա, չեմ ողբա, ես իմ տունդարձի պայքարը ունեմ, նահատակված քաջորդիներին պատասխան ունեմ տալու։ Սա հենց իմ անձնական պայքարն է։ Ես դեռ պիտի Սեպտեմբերի 2-ներ նշեմ իմ տանը, իմ քաղաքում, իմ հայրենիքում։ Պաշտում եմ Հայաստան հայրենիքս, բայց պիտի գնամ Արցախ հայրենիքս։ Վաղը, սեպտեմբերի 1-ին, ժամը 19։00 լինելու եմ Սուրբ Աննա եկեղեցու բակում կայանալիք հավաքին, որը նվիրված է Արցախի Հանրապետության օրվան»։ Աղբյուրը` Մետաքսե Հակոբյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
